Տոկիոն պահանջում է ապամոնտաժել ՌԴ Խաբարովսկ քաղաքում տեղադրված՝ Ճապոնիայի նկատմամբ ԽՍՀՄ հաղթանակին նվիրված հուշարձանը․ Ճապոնիայի վարչապետ
Տոկիոն պահանջել է ապամոնտաժել Խաբարովսկում տեղադրված՝ Ճապոնիայի նկատմամբ ԽՍՀՄ հաղթանակին նվիրված հուշարձանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։
«Սեպտեմբերի 4-ին ՌԴ Խաբարովսկ քաղաքում տեղի է ունեցել Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի հուշահամալիրի բրոնզե արձանի բացման արարողությունը, որը պատկերում է խորհրդային զինվորի, ով ոչնչացնում է քրիզանթեմի տեսքով զինանշանի պատկերով սահմանային սյունը:
Մասնավորապես, քրիզանթեմով զինանշանը լայնորեն հայտնի է որպես Ճապոնիայի խորհրդանիշ, և դրա ոչնչացումը պատկերող հուշարձանի տեղադրումը բոլորովին անընդունելի է:
Սա հարց է, որը շոշափում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները, և կառավարությունը վճռականորեն պահանջել է ռուսական կողմից ապամոնտաժել հուշարձանը»,- գրել է վարչապետը:


