հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Դմիտրիևը, Ուիթկոֆը և Քուշները 3.5 ժամ են անցկացրել գործնական ճաշի ժամանակ

Դմիտրիևը, Ուիթկոֆը և Քուշները 3.5 ժամ են անցկացրել գործնական ճաշի ժամանակ

Դմիտրիևը և բանակցողները, շրջապատված դիվանագետներով, գործնական ճաշ են ունեցել ռեստորանում։ Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում նրանք նստել են իրենց մեքենաները և մեկնել Կրեմլ։ Նրանք ռեստորանում անցկացրել են, ընդհանուր առմամբ, մոտ երեքուկես ժամ։

Շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չկանխատեսել ԱՄՆ-ի կարգավորման գաղափարները և սպասել Պուտինի հանդիպումին՝ Ուիթկոֆի և Քուշների հետ։

Շաբաթ օրը Մոսկվայում կայանալիք բանակցությունները կլինեն Պուտինի և Ուիթկոֆի վեցերորդ հանդիպումը Ռուսաստանում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ամերիկացի ներկայացուցիչները Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կներկայացնեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու առաջարկներ։

  • Կիսվել: