Պուտինը Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նման շփումները միշտ օգտակար են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նման շփումները միշտ օգտակար են։
Շաբաթ օրը Պուտինը բանակցություններ կվարի ԱՄՆ ներկայացուցիչների հետ։
«Ինչպես դուք մեզ տեղեկացրեցիք, ես գիտեմ, որ Մոսկվայից հետո դուք պլանավորում եք մեկնել Կիև։ Ամեն դեպքում, իհարկե, անկախ նրանից, թե ինչ կլինի հետո, նման շփումները, անշուշտ, միշտ օգտակար են», – ասել է Պուտինը։



