կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Իսրայելը հարվածել է հարավային Լիբանանին

Իսրայելը հարվածել է հարավային Լիբանանին

Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցնում հարավային Լիբանանին այն բանից հետո, երբ տարածաշրջանում գտնվող իրենց ուժերը հարձակման են ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ հարավային Լիբանանի անվտանգության գոտում գտնվող իսրայելական ուժերը հարձակման են ենթարկվել շիական «Հեզբոլլահ» շարժման երկու անօդաչու թռչող սարքերով և մեղադրել են նրանց համաձայնագիրը խախտելու մեջ։

«Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հարձակման հետևանքով իսրայելցի զինվորներ չեն տուժել։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի հարավային Լիբանանի անվտանգության գոտին, մինչև «Հեզբոլլահը» լիովին չզինաթափվի։

  • Կիսվել: