շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետական գերատեսչությունների որոշ աշխատակիցներ կանցնեն հեռահար աշխատանքի

Պետական գերատեսչությունների որոշ աշխատակիցներ կանցնեն հեռահար աշխատանքի

Պետական գերատեսչություններին հանձնարարվել  է դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի այս որոշման մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 20 մարդ, որոնց գերակշիռ մասը կապ ունի  «Էջմիածնի» դեպքի հետ։ Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտել է, որ վարակվածների մեջ կա դպրոցահասակ երեխա, ով հոսպիտալացվել է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։

  • Կիսվել: