հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օտարերկրացիների պատվաստվելու պատճառով հնարավո՞ր է, որ ՀՀ քաղաքացիներին չբավականացնեն պատվաստանյութերը. պարզաբանում է Ավանեսյանը

Օտարերկրացիների պատվաստվելու պատճառով հնարավո՞ր է, որ ՀՀ քաղաքացիներին չբավականացնեն պատվաստանյութերը. պարզաբանում է Ավանեսյանը

Քիչ հավանական է, որ Հայաստանում ծագեն խնդիրներ՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ: Այս մասին այսօր Ազատության եթերում, պատասխանելով հարցն, թե հնարավո՞ր է արդյոք, որ  օտարերկրացիների անվճար պատվաստման պատճառով պատվաստանյութերը չբավականացնեն Հայաստանի քաղաքացիներին, ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ չբավականացնեն պատվաստանյութերի երկրորդ դեղաչափերը, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ մարդկանց չինական ՛՛Կորոնավակ՛՛ դեղամիջոցով պատվաստելով, մասնագետները հաշվում են, որպեսզի առաջին պատվաստանյութը ստացածները կարողանան ստանալ նաեւ երկրորդ դեղաչափը:

Նա նաեւ նշեց, որ Ռուսական ՛՛Սպուտնիկ V՛՛-ն կազմված է երկու տարբեր բաղադրիչներից, եւ յուրաքանչյուր մարդ, որը ստացել է առաջին բաղադրիչը, կստանա նաեւ երկրորդը:

Անդրադառնալով ՛՛Աստրազենեկա՛՛ պատվաստանյութին՝ Ավանեսյանն ասաց, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի խնդիր չլինի մատակարարումների հետ կապված, եւ պատվաստանյութերի պաշարները ժամանակին համալրվեն, որպեսզի քաղաքացիները կարողանան ստանալ նաեւ երկրորդ դեղաչափը ճիշտ ժամանակին:

  • Կիսվել: