շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում սպանված ինն օտարերկրացիները պակիստանցիներ են եղել. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Իրանում սպանված ինն օտարերկրացիները պակիստանցիներ են եղել. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Իրանն ու Պակիստանը թույլ չեն տա, որ երկու երկրների եղբայրական հարաբերությունները խաթարվեն, շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ Քանանին խստորեն դատապարտել է շաբաթ առավոտյան Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան արվարձանում անհայտ զինյալների զինված գործողությունը, որը, ըստ նախնական տվյալների, հանգեցրել է Պակիստանի 9 քաղաքացիների մահվանը և ևս 3-ի վիրավորմանը և ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և զոհվածների ընտանիքներին։

Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ միջադեպի հետաքննությունը դեռ շարունակվում է Իրանի դատական ​​և հետախուզական կառույցների կողմից։

 

  • Կիսվել: