շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանությունը՝ երեկվա ողբերգական ելքով վթարի մասին

Ոստիկանությունը՝ երեկվա ողբերգական ելքով վթարի մասին

Հունվարի 28-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արագյուղ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ բախվել է մա յթեզրի քարերին. 28-ամյա վարորդ Արման Մերեշավյանը մահացել է: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Կատարվում է քննություն։

Ավելի վաղ Աին-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Հունվարի 28-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի սկզբնամասում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Մ., ծնված 1992 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով (մոտ 20 մ) հայտնվել հարակից դաշտում: Վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա 28 տարեկան էր, բնակվում էր Բյուրեղավանում և Բուժականում գտնվող իր նշանածի տանից վերադառնում էր Բյուրեղավան:

  • Կիսվել: