երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Որ օրն է առաջարկվում նշել Հայրերի օրը, և արդյոք այդ օրը կհամարվի՞ ոչ աշխատանքային

Որ օրն է առաջարկվում նշել Հայրերի օրը, և արդյոք այդ օրը կհամարվի՞ ոչ աշխատանքային

Առաջարկվող նախագծով նախատեսվում է  հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր։ ԱԺ-ում այս մասին հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ 

«Հայրերի օրն աշխարհի տարբեր երկրներում նշում են, որպեսզի արժանին մատուցեն  իրենց երեխաների համար զոհողություններ, ներդրումներ արած հայրերին։ Սա միջազգային օր չէ, յուրաքանչյուր երկիր ինքն է  ընտրում օր»,-ասաց նա։

Պատգամավորը ընդգծեց, որ ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում այն նշվում է հունիսի 3-րդ կիրակին, Բրազիլիայում՝ օգոստոսի 2-րդ կիրակին և այլն․ «Հայաստանում ես առաջարկում եմ նշել ոչ շարժական օր ՝ կոնկրետ ֆիքսված օր, որպեսզի  այն կայանա և արմատավորվի։ Այս օրենսդրական նախագիծը նաև նոր հնարավորություններ և առիթ կտա նորովի վերագնահատելու հայրերին»։ 

Պատասխանելով ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե արդյո՞ք տոնը  ոչ աշխատանքային է լինելու նա նշեց, որ ինչպես Մայրության օրը՝ ապրիլի 7-ն է աշխատանքային, այնպես էլ Հայրերի օրը կլինի աշխատանքային։

  • Կիսվել: