ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի․ լուսանկարներ

Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի․ լուսանկարներ

Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հրապարակելով նախագծի լուսանկարները։

«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:

Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:

Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:

Լսող չկա:

Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21֊ին կայանալիք նիստում:
Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է»:

  • Կիսվել: