երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օլիմպիական խաղերին ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով. ՄՕԿ

Օլիմպիական խաղերին ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով. ՄՕԿ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է կարևոր փաստաթուղթ: Այնտեղ ասվում է, թե ինչ ազդեցություն կունենան մարզիկների և տեխնիկական անձնակազմի մոտ կորոնավիրուսի դրական թեստերը` վիճակահանության և մրցումների ժամանակացույցերի վրա:

Կանոնակարգը մշակվել է  միջազգային  մարզական ֆեդերացիաների հետ համատեղ, գրում է ՀԱՕԿ-ը։

Գործողությունների ընթացքը կախված կլինի կոնկրետ հանգամանքներից:
 
Մասնավորապես  ուշադրության են արժանի երեք հիմնական կետեր.
 
1.Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած»  կամ  սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին:
 
2.Մարզիկների և թիմերի արդյունքները կարձանագրվեն` հաշվի առնելով մրցումների այն փուլը, որտեղ արդյունքը դրական է եղել:
 
3. Հնարավորության դեպքում հիվանդ մարզիկի կամ թիմի տեղը կտրվի այն մարզիկներին և  հավաքականներին, որոնք համապատասխանում են կանոնակարգում  նշված  չափանիշներին:
 

  • Կիսվել: