երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին (լուսանկարներ)

Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին (լուսանկարներ)

Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի տարածած հայտարարությունից։

«Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային oլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանակով պարգևատրվեցին նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: