կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Ֆարիդ Սալեհի հետ։

Այդ մասին հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։ 

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև ներդրումների և արտաքին առևտրի ոլորտում համագործակցության խորացմանը և թիրախային ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

 

  • Կիսվել: