կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Իրանը հայտարարել է ամերիկյան 20-րդ MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

Իրանը հայտարարել է ամերիկյան 20-րդ MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի երկնքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
 
Ինչպես հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ին, օդային թիրախը հայտնաբերել և խոցել են կորպուսի Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։
Նշվում է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը որսալու համար կիրառվել են իրանցի զինվորականների սպառազինության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության նոր համակարգերը։

  • Կիսվել: