կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Մահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը

Մահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը

88 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս գրող ու սցենարիստ Ալբերտ Իվանովը, որը հայտնի է Խոմայի և Սուսլիկի մասին հեքիաթներով ու «Ուրախ կարուսել» մուլտֆիլմերով, РИА Новости-ին հայտնել է նրա ընտանիքը։

«Ցավոք, Ալբերտն այլևս մեզ հետ չէ», — ասել է գործակալության զրուցակիցը։

Իվանովը ծնվել է 1938 թվականի հունիսի 5-ին Մոսկվայի մարզի Օժերելյե ավանում։ 1960 թվականին ավարտել է Վորոնեժի պետական համալսարանը, իսկ 1967-ին՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը։ 1966 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, «Մոսֆիլմում» աշխատել է որպես խմբագիր։

Իվանովի սցենարներով նկարահանվել են «Ուրախ կարուսել», «Թևեր, ոտքեր և պոչեր», «Խորամանկ ագռավը» և «Մեկ՝ սիսեռ, երկու՝ սիսեռ» մուլտֆիլմերը, ինչպես նաև այլ անիմացիոն ֆիլմեր։

Նա աշխատել է նաև գեղարվեստական ֆիլմերի սցենարների վրա, այդ թվում՝ «Յոթ ծերունի և մեկ աղջիկ» կատակերգության (1968), «Բոլորի՛ն տախտակամած» (1970), «Երեք օր Մոսկվայում» (1974) և «Խոսենք, եղբա՛յր...» (1978) ֆիլմերի։

  • Կիսվել: