կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն ինտրիգ է մտցնում խոսքում, որ հրապարակում հավաքվածներին կարողանա ինչ-ոչ բան ասել. Լևոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն ինտրիգ է մտցնում խոսքում, որ հրապարակում հավաքվածներին կարողանա ինչ-ոչ բան ասել. Լևոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն ինտրիգ է մտցնում խոսքում, որ հրապարակում հավաքվածներին կարողանա ինչ-որ բան ասել։ Այս մասին այսօր հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիայի ժամանակ ասաց Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հանրահավաքին։

«Իր համախոհներին, բռնի ուժով հրապարակ տարված մարդկանց մի բան պետք է ասել և ինտրիգ էր մտցնում և ասում ՝ կարևոր բաներ ունի ասելու, բայց դա եղել է ուղղակի հերթական հիմարությունը»,- հավելեց Լևոն Քոչարյանը:

Խոսելով «Մարտի 1»-ի գործի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, նա ասաց․

«Ինձ համար երեկվա այդ հայտարարությունը ծիծաղելի է, ինքը նոր բառեր և եզրույթներ է հորինում, որ փաստացի քողարկի գործը, իրենք տարիներ շարունակ խաբում են մարդկանց և բոլոր սլաքները ուղղում, շատ լավ գիտեք, թե ուր»։

Նա հավելեց, որ արդեն շատերն են հասկանում, որ տվյալ գործը շինծու է, իսկ նրանց խոստումները՝ իշխանության գալու համար, ճշմարտությանը չեն համապատասխանում:

  • Կիսվել: