ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ինչ-որ մեկի համար էլ կարողա ես եմ անցանկալի անձ…». Լևոն Քոչարյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին (տեսանյութ)

«Ինչ-որ մեկի համար էլ կարողա ես եմ անցանկալի անձ…». Լևոն Քոչարյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Լևոն Քոչարյանը Iravaban.net-ի հետ զրույցում անդրադարձավ  Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որտեղ նշել էր, որ հրապարակում կան իր համար անցանկալի մարդիկ:

Մեր հարցին՝ արդյո՞ք դա պառակտում չէ ներսից, նա նշեց՝ չեմ կարծում:

«Գիտեք, ինչ-որ մարդիկ կան, որ մի խումբ մարդկանց կամ մի մեծ խումբ մարդկանց համար կարող են անընդունելի լինել ու ինչ-որ խմբի համար էլ կարող են ընդունելի լինել: Այս առումով ինչ-որ սխալ բան չեմ տեսնում: Մենք չենք կարող արգելափակել այստեղ գալը: Ինչ-որ մեկի համար էլ կարողա ես եմ անցանկալի անձ»,- նշեց նա:

Լևոն Քոչարյանի խոսքով՝ օր օրի տարբերություն տեսնում է, թե իրենց ողջունող քաղաքացիների, թե իրենց միացող քաղաքացիների մասով:

  • Կիսվել: