հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ներկայացվել են անձնագրային և վիզաների վարչության սպասարկման 2022-ի և 2021-ի համեմատական ցուցանիշները

Ներկայացվել են անձնագրային և վիզաների վարչության սպասարկման 2022-ի և 2021-ի համեմատական ցուցանիշները

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն ինչպես արդեն տեղեկացրել էինք մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:

«Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։

 

Գործողության տեսակը          01.06.2021-19.07.2021              01.06.2022-19.07.2022   Տարբերություն

Հին նմուշի անձնագիր                          69446                                    81707                      +12261

Նույնականացման քարտ                     11099                                    32745                      +21646

Կենսաչափականանձնագիր                 1544                                      3501                       +1957

Օտարերկրյա պետությունում

վավերականացման ժամկետի նշում    65765                                    75183                      +9418

Հաշվառում                                          28635                                    35354                      +6719

ՀԾՀ                                                      28638                                   105599                    +76961

ՀՀ քաղաքացիություն ստանալու 

համար դիմում                                     1191                                     3759                        +2568

Ընդամենը                                           206318                                  337848                   +131.530
 

Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։

Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող  է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար։

Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը և համբերատարությունը, քանի որ Անձնագրային և վիզաների վարչությունը իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու բոլոր դիմումատուների պատշաճ սպասարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: