ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում մինչև տարեվերջ ՀՀ-ն կարող է ավելի դրական արդյունքներ արձանագրել. Ղազարյան

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում մինչև տարեվերջ ՀՀ-ն կարող է ավելի դրական արդյունքներ արձանագրել. Ղազարյան

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում մինչև տարեվերջ Հայաստանը կարող է ավելի դրական արդյունքներ արձանագրել։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մասով կարող եմ ասել, որ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք։ Մայիսին ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Զեկույցը բավական դրական է գնահատել այդ ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը»։

Ղազարյանը հավելել է, որ Հայաստանին ներկայացվել է 53 առաջարկություն, որոնք նախատեսված են հետագա աշխատանքների իրականացման համար։

«Դրա շրջանակում մենք 117 գործողություն ենք մշակել, կեսից ավելին արդեն կատարված է»,-նշել է փոխնախարարը։

Նա նաև ասել է, որ գնահատականներն ու առաջարկությունները վերաբերում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլին, որն ընդգրկում է օրենսդրության և քաղաքականության մշակման ուղղությունները։

  • Կիսվել: