կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Նախարարը ներողություն է խնդրում Գյումրիում տնակներում ապրող մարդկանցից

Նախարարը ներողություն է խնդրում Գյումրիում տնակներում ապրող մարդկանցից

Այսօր այցելել եմ Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին, ովքեր բնակվում են տնակներում և նախկին հանրակացարաններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
 
«Որպես ոլորտի պատասխանատու ներողություն եմ խնդրում այդ ընտանիքներից՝ նման պայմաններում ապրելու համար։
 
Արվելու է առավելագույնը քայլ առ քայլ բարելավելու նման ընտանիքների կյանքի որակը»,-նշել է նա։
 
 

  • Կիսվել: