երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Վթարային գազանջատում՝ Գյումրու մի շարք հասցեներում

Վթարային գազանջատում՝ Գյումրու մի շարք հասցեներում

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին՝ ժամը 17։30-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու, Եսայան, Կոմսոմոլի, Գերցենի, Շիրակացու (Մարմարաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոցի), Մնջոյան, Խնկոյան, Կ․ Դեմիրճյան (Շիրակացու փողոցից մինչև Վ.Սարգսյան փողոցի հյուսիսային հատվածը), Գրիբոյեդովի, Բաշինջաղյան փողոցների, հարակից տարածքների, Կ․ Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ, Խնկոյան նրբանցքների, Կ․ Դեմիրճյան 1-ին փակուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ դազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական  աշխատանքների ավարտից հետո։

  • Կիսվել: