հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մետրոպոլիտենի ևս երեք կայարանում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել․ որոնողական աշխատանքները շարունակվում են

Մետրոպոլիտենի ևս երեք կայարանում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել․ որոնողական աշխատանքները շարունակվում են

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԻՆ-ի և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

ԱԻ նախարարի հրամանով՝ որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
 
Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարաններում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: