կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենը լավ լուր է հայտնում

Երևանի մետրոպոլիտենը լավ լուր է հայտնում

Այս պահին երթևեկելի գծում աշխատում են 2 հատ երեք վագոնանի շարժակազմեր։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից ու հայտնում «հիանալի» լուր.

«Դեկտեմբերի 25-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ, իսկ
 հունվարի 15-ից՝ ամենասպասված 4-րդ շարժակազմը, որը նույնպես բաղկացած կլինի 3 վագոնից

Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը»։

Մետրոպոլիտենը ներկայացրել է  շաբաթվա քրոնիկոնը.

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 559 հազար 108 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ:
Նախատեսված ուղևորափոխադրումը 504.000 ուղևոր։
Փաստացի տեղափոխվել է  559 հազար 108 ուղևոր։
Կատարողականը՝  110,9%։

  • Կիսվել: