կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել

Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել՝ ծովային ականների բախվելուց հետո։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցում՝ նավարկության համար սահմանափակված գոտում, երկու նավթատար նավ բախվել են ականների»,- հայտնել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերը՝ ըստ իրանական պետական ​​IRIB հեռուստաընկերության։

Հաղորդվում է, որ երկու նավերն էլ՝ անջատելով իրենց նավիգացիոն համակարգերը, փորձել են գաղտնի անցնել իրանական իշխանությունների կողմից արգելված երթուղով։

Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)՝ տանկերներից մեկը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ։ Պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով նավը խորտակվել է։

  • Կիսվել: