Բահրեյնի ՀՕՊ ուժերը Իրանի հարձակման ժամանակ որսացել են մի քանի օդային թիրախ
Բահրեյնի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Իրանի օդային հարձակման մի քանի թիրախ։ Այս մասին հայտնել է Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարությունը։
Հայտարարության համաձայն՝ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Իրանի մի շարք օդային հարձակումներ՝ ոչնչացնելով թիրախները նախքան դրանց հարվածելը։
Նոյեմբերի 15-ի առավոտյան Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը երկու անգամ նախազգուշացում է տարածել թագավորության տարածքում հնարավոր վտանգի մասին՝ բնակչությանը կոչ անելով պատսպարվել անվտանգ վայրերում։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ վեց անօդաչու թռչող սարքով հարվածել է Բահրեյնում՝ Էր Ռիֆաա ուղղաթիռային բազայում տեղակայված ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին։ Կորպուսի հայտարարության համաձայն՝ դա ամերիկյան զինուժի գործողություններին ուղղված «վճռական և ջախջախիչ պատասխանի» երկրորդ փուլն էր։



