կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խնդրում ենք չհատել կառամատույցի վրա նշված կարմիր գիծը․ Մետրոպոլիտեն

Խնդրում ենք չհատել կառամատույցի վրա նշված կարմիր գիծը․ Մետրոպոլիտեն

Մետրոպոլիտենի կայարանային համալիրներում՝ կառամատույցի վրա գնացքներին սպասելիս, Ձեր իսկ անվտանգությունից ելնելով, խնդրում ենք չհատել կառամատույցի վրա նշված կարմիր գիծը։

Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Կառամատույցի կարմիր գիծը հատելով՝ դուք նաև խոչընդոտում եք մոտեցող գնացքի բնականոն ընթացքին և հավելյալ ավելացնում րոպեներ, որոնք նշվում են որպես ուշացումներ գնացքների չվացուցակում։

Միաժամանակ հորդորում ենք՝ գնացքի ժամանումից հետո շարժակազմից իջնելիս և քայլելիս դեպի շարժասանդուղքներ քայլել աջ կողմով՝ չխանգարելով իջնող շարժասանդուղքի վրա գտնվող ուղևորներին։

  • Կիսվել: