կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մետրոպոլիտենի միջսյունային հատվածների դեղին գույնը կփոխարինվի բաց մոխրագույնով

Մետրոպոլիտենի միջսյունային հատվածների դեղին գույնը կփոխարինվի բաց մոխրագույնով

Հարգելի՛ գործընկերներ, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով։

Այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյան:

Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները։

  • Կիսվել: