հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր ժողովուրդը սովորում է արհամարհել կորոնավիրուսը. Փաշինյան

Մեր ժողովուրդը սովորում է արհամարհել կորոնավիրուսը. Փաշինյան

Հիմա ՀՀ-ում բազմաթիվ մարդիկ հիվանդանում են և առողջանում են՝ իրենք էլ այդ մասին տեղյակ չլինելով: Այս մասին այսօր, շրջելով երևանյան խանութներով, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց. «Սրա մասին մեզ ինֆորմավիա է տալիս ախտորոշված դեպքերի վիճակը. 0 տոկոսը կամ ջերմությւոն չունի, կամ 37 ու քանիս է, մենք կարող ենք չնկատել, որ կորոնավիրուսով հիվանդ ենք, և լավանալ: Եթե մի անգամ հիվանդացել ենք, հետո առողջացել, առաջիկայում չենք հիվանդանա»:

Փաշինյանն այցելում էր մթերային տարբեր խանութներ, այդ թվում և՝ սուպերմարկետներ, հարցուփորձ անում, թե արդյոք աժիոտաժ կա՞, թե՞ ոչ:

Վարչապետը պարզեց, որ այսօր երեկվա պես եռուզեռ չկա խանութներում: «Երեկ որ մենք պարետային ժամ հայտարարեցինք, մարդիկ երևի մտածեցին, որ խանութներ գնալու սահմանափակումներ են ունենալու»,-եզրակացրեց նա:

Նա նշեց, որ այսօր մեր հիմնական խնդիրն է՝ ուշադիր լինել մեծահասակների հանդեպ: «Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիիրուսի նկատմամբ և վերաբերվենք որպես մի հիվանդության, որը բավականին վտանգավոր է մեծահասակների համար, մերև ռազմավարությունը պետք է լինի առաջին հերթին մեր վերաբերմունքի փոփոխությունն իրավիճակի նկատմամբ»,-ասաց նա:

Վարչապետն այցելեց նաև դեղատներ, հարցրեց՝ ինչ չունեն, պարզեց, որ չկա ալկոգել, սպիրտ, դիմակ, իսկ մի կոսմետիկայի խանութներից մեկում պարզեց, որ դիմակը 150 դրամ է, բայց սովորաբար նվեր են տալիս իրենց խանութից ապրանք գնողից:

«Քաղաքի շարժը նայելով՝ հասկանում եմ, որ մեր ժողովուրդը սովորում է արհամարհել կորոնավիրուսը»,-նշեց վարչապետը:

Նշենք, որ Փաշինյանը շրջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

  • Կիսվել: