կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լծեն-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը

Լծեն-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը

Մարտի 11-ին, ժամը 11:00-ից Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Պ.) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը:

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել բեռնատարը (մոտ 15 մ), որը շարունակել է ընթացքը:

  • Կիսվել: