չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Լրացուցիչ աջակցության ծրագրեր մշակելու համար անհրաժեշտ է որոշակի տեղեկատվություն․ Թունյանը՝ ուղևորափոխադրողներին

Լրացուցիչ աջակցության ծրագրեր մշակելու համար անհրաժեշտ է որոշակի տեղեկատվություն․ Թունյանը՝ ուղևորափոխադրողներին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, դիմելով ուղևորափոխադրողներին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հարգելի գործընկերներ

Ձեր ոլորտը՝ միջպետական ուղեւորափոխադրումներ եւ զբոսաշրջիկների համար ներքին փոխադրումներ, ճգնաժամից ամենաշատ տուժածներից է։

Բացի կառավարության կողմից արդեն իսկ ձեռնարկված աջակցության միջոցառումներից՝ լրացուցիչ աջակցության ծրագրեր մշակելու համար մեզ անհրաժեշտ է որոշակի տեղեկատվություն։

Խնդրում եմ ժամանակ գտնել լրացնել այս կարճ հարցաշարը։ Ինչպես նաեւ՝ հարցման հղումը փոխանցել ձեր գործընկերներին»։

  • Կիսվել: