երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հիշե՛ք, որ ձեր իրավունքներն անսահմանափակ չեն․ Թունյանն՝ ընդդիմությանը

Հիշե՛ք, որ ձեր իրավունքներն անսահմանափակ չեն․ Թունյանն՝ ընդդիմությանը

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդդիմադիր պատգամավորներին հիշեցրել է, որ իրենց իրավունքներն անսահմանափակ չեն։ Թունյանի գրառման մեջ ասվում է․

«Արեք ձեր հանրահավաքն ու ակցիաները: Դա ձեր իրավունքն է, բայց հիշեք, որ ձեր իրավունքներն անսահմանափակ չեն, և որ ձեր տեսակետը չկիսող ու թվով ձեզ մի քանի անգամ գերազանցող մարդիկ նույնպես ունեն իրավունքներ:

Մեկ էլ հիշեցնեմ պատգամավոր աշխատող ու պետբյուջեից աշխատավարձ ստացող մեր գործընկերներին, որ վաղը ԱԺ խորհրդի նիստ է, իսկ մյուս օրը սկսվում են լիագումար նիստերը: Լիքը նախագծեր ու աշխատանք կա:

Մենք աշխատելու ենք՝ անկախ նրանից, դուք կլինեք ԱԺ շենքում, փողոցում, թե մոտակա սրճարաններում: Աշխատելու ենք, ինչպես մեր հարյուր հազարավոր աշխատող հայրենակիցները՝ ուսուցիչ, բժիշկ, տաքսու վարորդ, գործարար, ոստիկան, գիտնական....

Որովհետև հայրենիքը սիրում ու ուժեղացնում են աշխատելով՝ ամեն մեկն իր տեղում, իր գործը ճիշտ ու պատասխանատու անելով:

Շնորհավոր Մայիսի 1-ը»:

  • Կիսվել: