Լա՞վ է, որ փողոցում այսքան մարդ կա, թե՞ ոչ. վարչապետը տարակուսած է
Այնքան էլ վստահ չեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ քաղաքն այսքան ակտիվ է: Շրջելով Երևանի փողոցներով և այցելելով մթերային խանութներ ու դեղատներ՝ իր մտորումները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ուղիղ եթերում կիսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարոնայք Ավինյանն ու Թորոսյանը պիտի նայեն՝ նորմալ է, թե ոչ: Գուցե թե սա վերաբերմունքի փոփոխության ինչ-որ արդյունք է: Քրոնիկ հիվանդների, տարիքով մարդկանց հանդեպ պետք է ուշադիր լինենք»,-ասաց վարչապետը:
Նրան զարմացրեց, որ քաղաքում տուրիստներ կան, բաց ռեստորաններ կան՝ թեև չէին ասել փակել, և բաց խանութներ տեսավ՝ ոչ մթերային, որ դարձյալ չէր սպասում:
Փաշինյանն ասաց, որ եզրակացությունն այսօր այս էր՝ որոշ տեղերում չկա ալկոգել, սպիրտ ու դիմակ:



