Կուզենամ կորոնավիրուսով հիվանդացած ու բուժված լինեմ եւ գլխի ընկած չլինեմ. Փաշինյան
Շատ կուզենամ, որ այս ընթացքում կորոնավիրուսով հիվանդացած եւ բուժված լինեմ, եւ ես էլ գլխի ընկած չլինեմ, եւ կստացվի, որ ես իմունիտետ եմ ձեռք բերել կորոնավիրուսի նկատմամբ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, շրջելով Երևանի խանութներով, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի զրույցին։
Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր մեր հիվանդների վիճակին նայելով, նախարարին ուղիղ հարց տվեցի, ասացի՝ պարոն Թորոսյան, կարող ե՞նք ենթադրել, որ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ հիվանդացել են կորոնավիրուսով եւ իրենք էլ չիմանալով առողջացել են, եւ ինքը պատասխանեց այո, կարող ենք այդպես ասել»:
Վարչապետը հավելեց. «Մյուս կողմից էլ, բնականաբար, հատուկ չեմ գնա վարակվեմ, հիվանդանամ»։



