շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրծքագեղձի քաղցկեղից բուժված պացիենտն անակնկալ է մատուցել առողջապահության նախարարին (լուսանկարներ)

Կրծքագեղձի քաղցկեղից բուժված պացիենտն անակնկալ է մատուցել առողջապահության նախարարին (լուսանկարներ)

Կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ է մատուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։
 
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը, ընդգրկվել է այդ ծրագրի մեջ և այժմ լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։
 
Նա շնորհակալություն է հայտնել նախարարությանը և բժիշկներին՝ ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից: 
 
 

  • Կիսվել: