Նենսի Փելոսին մտադիր չէ կրկին առաջադրվել Կոնգրեսի ընտրություններում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Փելոսին, տեղեկացնում է The Washington Post-ը:
Նա իր տեսաուղերձում, մասնավորապես, նշել է. «Ես մտադրություն չունեմ կրկին առաջադրվել Կոնգրեսի ընտրություններում։ Սան Ֆրանցիսկո, իմացիր քո ուժի մասին։ Մենք պատմություն կերտեցինք։ Մենք առաջընթաց գրանցեցինք», – ասել է Փելոսին իր տեսաուղերձում։
Նշենք, որ 85-ամյա Նենսի Փելոսին գրեթե 40 տարի ներկայացրել է Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ Կոնգրեսում։


