չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Սյունիքում. բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինս գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

Խոշոր ավտովթար Սյունիքում. բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինս գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմանւմ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188-րդ կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Օպերատիվ է գործել նաև Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Ա. Խաչատրյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: