կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սյունիքում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են իրանական բեռնատարն ու Mitsubishi Grandis-ը. կա զոհ և վիրավորներ

Սյունիքում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են իրանական բեռնատարն ու Mitsubishi Grandis-ը. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 328 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վրավորների ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհին մերկասառույց է եղել։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ աղ ու ավազ էին լցնում ճանապարհին։

  • Կիսվել: