երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քարաթափումների հետևանքով երկկողմանի փակ են Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները

Քարաթափումների հետևանքով երկկողմանի փակ են Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները

Ապրիլի 11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: