Կարիք կա երկարաձգելու հայրության արձակուրդի օրերը. Սոնա Ղազարյան
«Վերջերս ինքս էլ եմ նկատում, թե երիտասարդ հայրերն ինչքան ավելի տեսանելի ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ, ինչն իսկապես ողջունելի է առողջ միջավայրում երեխայի դաստիարակության համար: Այս առիթով իսկապես պետք է առանձին օր»,- ԱԺ նիստում հունիսի 17-ը Հայրերի օր սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Նախորդ գումարման ընթացքում ես և գործընկերներս, ովքեր դահլիճում են՝ սահմանել էինք վճարովի հայրության արձակուրդ։ Հայաստանում երեխայի ծնվելուց միայն մայրերն էին, որ կարողանում էին օգտվել, այժմ, ցավոք, հայրերին ընդամենը 5-օրյա, բայց վճարովի արձակուրդ կա՝ անկախ աշխատանքի վայրից՝ պետական-մասնավոր, 5 օր հնարավորություն ունեք նորածին երեխայի հետ մաքսիմալ շատ ժամանակ անցկացնել, կարևոր է՝ կնոջ կողքին լինելը: Ես տեսնում եմ, որ կարիք կա երկարաձգելու այս արձակուրդի տևողությունը և կրկին քննարկման կարիք կա և ինչու ոչ, այս անգամ պետության հաշվին 2-3 օր հավելյալ ունենալ»: