երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կապան քաղաքում  հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում

Կապան քաղաքում հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում

Հունվարի 12-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին, մարվել՝ 08։40-ին։ Այրվել են գույք և կենցաղային իրեր։

  • Կիսվել: