չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Կապանում այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա

Կապանում այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա

Օգոստոսի 6-ին՝ ժամը 21։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բեխ թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 21:48-ին։ Այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա։

  • Կիսվել: