չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կապան քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Կապան քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հուլիսի 13-ին՝ ժամը 10:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մինաս Պապյան 10ա հասցեում այրվում է երկու փայտե տնակ՝ 25 քմ և 15 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին:

  • Կիսվել: