երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Խոշոր հրդեհ Երևանում․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ Երևանում․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22/2 հասցեում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ, ապա թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Պարեկները հրդեհի հարևանությամբ կայանված մի քանի ավտոմեքենաներ տարհանել են։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Թովմասյանին պատկանող տարածքում, այրվել է կենցաղային աղբ և «SAZ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը։

Հրդեհը հրշեջները կարողացել են մեկուսացնել, ապա ամբողջությամբ մարել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

  • Կիսվել: