երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հուսով ենք` որևիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի․ Վարամին

Հուսով ենք` որևիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի․ Վարամին

Հուսով ենք, որ որեւիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում Իրանի կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի։ Այս մասին ասաց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը Կապանում լրագրողների հետ զրույցում։

«Այնպես, ինչպես հարցի մեջ է արծարծվում իրավիճակը, մենք նման իրավիճակ մեր իրականության մեջ չունենք․ մենք իրանցիներս՝ ավելի շատ գործի մարդիկ ենք, քան խոսքի։ Հուսով ենք, որ որեւիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում ԻԻՀ կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի»,- նշել է հյուպատոսը։ 

Ճշտող հարցին, թե ինչպես է դրսեւորվելու այդ հակազդեցությունը, հյուպատոսը պաստասխանեց, որ որպես դիվանագետ միայն կարող է ասել, որ այդ հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք։

Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:

Արարողությանը մասնակցում են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

  • Կիսվել: