շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության օրակարգի» հեռանկարները

Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության օրակարգի» հեռանկարները

Սաուդյան Արաբիայում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են համագործակցության երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր ուղղակի շփումների միջոցով լուծելու կարևորությունը։

Նշվում է նաև, որ Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ՛՛խաղաղության օրակարգի՛՛ հեռանկարների մասին։

 

  • Կիսվել: