հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հնդկաստանը թույլատրել է իրանական ռազմանավին խարիսխ գցել իր նավահանգստում՝ որպես հումանիտար ժեստ․ աղբյուր

Հնդկաստանը թույլատրել է իրանական ռազմանավին խարիսխ գցել իր նավահանգստում՝ որպես հումանիտար ժեստ․ աղբյուր

Հնդկաստանը թույլատրել է իրանական ռազմանավին խարիսխ գցել իր նավահանգստում՝ որպես հումանիտար ժեստ: Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

Ըստ Reuters-ի՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Իրանի ՌԾՈւ մեկ այլ նավ է խորտակել հարևան Շրի Լանկայի ափերի մոտ:

Նշվում է, որ «Լավան» նավը չորեքշաբթի օրը կայանվել է Հնդկաստանի հարավային Կոչի նավահանգստում: Նույն օրը, Թեհրանի հրատապ հարցումից հետո, ամերիկյան սուզանավը հարված է հասցրել իրանական «Dena» ֆրեգատին: Այս մասին Reuters-ին հայտնել է Հնդկաստանի կառավարության իրազեկ աղբյուրը:

««Լավանը» դեսանտային ամֆիբիա-նավ է, հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի առցանց կայքը։ Այն և ևս երկու նավ ժամանում էին նավատորմի ստուգատեսին, իսկ հետո նրանք, որոշ իմաստով, հայտնվեցին իրադարձությունների սխալ կողմում», - պատմել է Ջայշանկարը ամենամյա Raisina Dialogue միջոցառման ժամանակ։

«Կարծում եմ՝ մենք սրան մոտեցել ենք մարդասիրության տեսանկյունից, այլ ոչ թե ինչ-որ իրավական հարցերի։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք վարվել»,-հավելել է նա։

Հիշատակված ֆրեգատը, որի տախտակամածին կար շուրջ 130 նավաստի, մարտի 4-ին ենթարկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի հարձակմանը և խորտակվել Շրի Լանկայի ափերի մոտ։ Ռազմածովային ուժերը փրկել են 32 հոգու՝ բոլորն Իրանի քաղաքացիներ, ջրից դուրս է բերվել 87 մարմին։ Անձնակազմի մնացած անդամներն անհայտ կորած են համարվում:

  • Կիսվել: