հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանցի պատգամավորը Բաքվին զգուշացրել է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու Իսրայելի ծրագրի մասին

Իրանցի պատգամավորը Բաքվին զգուշացրել է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու Իսրայելի ծրագրի մասին

Իրանական ISNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի խորհրդարանում Թավրիզից ընտրված պատգամավոր Ռուհոլլահ Մոթաֆաքերազադը խորհրդարանի նիստում հայտարարել է․

«Իսրայելը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու լուրջ ծրագիր ունի, ուստի մենք եղբայրական խորհուրդ ունենք Ադրբեջանին՝ չընկնել այս ծուղակը։

Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը ռազմավարական մեծ սխալ է, որը լրջորեն վնաս է հասցրել  մուսուլմանների շրջանում Ադրբեջանի հեղինակությանը։ Մենք թույլ չենք տա, որ իսրայելցիներն ադրբեջանցիների օգնությամբ միջամտեն մեր երկրի աշխատանքին։ Անկասկած, նրանք կձախողվեն։ Մեր համբերությունը ռազմավարական է, և խնդրում ենք, որ Ադրբեջանը կանխի իր պաշտոնյաների ու լրատվամիջոցների չմտածված մեկնաբանությունները։ Մենք ցանկանում ենք, որ այս հարաբերությունները պահպանվեն»։

  • Կիսվել: