ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կապան քաղաքում բռնկված հրդեհը մարվել է

Կապան քաղաքում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 15-ին, ժամը 07:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին, ժամը 17:15-ին, մարվել՝ մարտի 15-ին, ժամը 09։45-ին: Այրվել է 22 հա խոտածածկույթ։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Մարտի 13-14-ը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել․ սահմանվել է հերթապահություն։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 10 աշխատակից։

  • Կիսվել: