չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կապան համայնքի տարածքում չեն իրականացվում սահմանազատման աշխատանքներ. հերքում

Կապան համայնքի տարածքում չեն իրականացվում սահմանազատման աշխատանքներ. հերքում

Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտնել է Կապանի համայնքապետարանը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի այն հայտարարության, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով հասել են Կապան համայնքի տակ:

«Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: