կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Ռ․ Ս., ծնված 1975 թ․) ինքնասպանության փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:

  • Կիսվել: